«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը, փաստաբաններ Սեդրակ Ասատրյանը և Արամ Օրբելյանն արժանացել են նաև “Chambers & Partners”-ի «Chambers Europe 2019» բարձր գնահատականներին

Այս տարվա փետրվարին “Chambers & Partners” միջազգային հանրահայտ կազմակերպությունը հրապարակեց վարկանշային գնահատման ցուցանիշները, համաձայն որի՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերությունն արժանացել է «Chambers Global 2019»  ամենաբարձր գնահատականին։  

Իսկ արդեն մարտին “Chambers & Partners” հրապարակեց «Chambers Europe 2019» «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տարվա վարկանշային բարձր գնատականին  արժանանալու մասին նորությունը։ Միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպության գնահատմամբ «Կոնցեռն Դիալոգը» Հայաստանում մեծ հեղինակություն ունեցող ընկերություն է, որը արդյունավետորեն լուծումներ է տալիս այնպիսի վիճահարույց խնդիրների, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում իրավունքի խախտումներին, ընկերությունն իր հաճախորդներին աջակցում է պարտքի վերականգնման, դատական ատյաններում, այդ թվում նաև արբիտրաժում նրանց շահերը ներկայացնելու կամ պաշտպանելու հարցերում։

“Chambers & Partners”-ը անդամ ընկերություններին գնահատելիս հիմք է ընդունում նաև իրենց անցկացրած հարցումների ժամանակ հաճախորդների տված գնահատականները։

Միջազգային այս կազմակերպության կայքում կարդում ենք, որ հարցման մասնակից հաճախորդները հատկապես կարևորում են թիմի օպերատիվությունը և հաճախորդների սպասարկման գերազանց որակը. «Իրավական ծառայությունները օպերատիվ են մատուցվում: Ոչ միայն ծրագրերի ու գործերի արդյունքն է դրական, այլ դրական է նաև թիմի վերաբերմունքը: Նրանք գործը վարում են ոչ թե ֆորմալ կերպով, այլ նախ փորձում են խորապես հասկանալ խնդրի բուն էությունը և նախանշել լուծումները»։

 «Chambers Europe 2019» -ի  գնահատականների են արժանացել նաև «Կոնցեռն Դիալոգ» ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը, ով հայտնի է որպես ոլորտում հեղինակություն ունեցող փաստաբան, հմուտ և փորձառու իրավաբան։ Իսկ վարկանշային բարձրագույն գնահատականի արժանացած Արամ Օրբելյանի մասին մասնավորապես գրված է․ «Արամ Օրբելյանը իր պատվավոր տեղն է զբաղեցնում հայկական իրավաբանության համակարգում: Նա լավ համբավ ունի հատկապես բիզնես վեճերի լուծման գործում ցուցաբերած հիմնավոր մասնագիտական գիտելիքների և հմտությունների, միևնույն ժամանակ հաճախորդամետ մոտեցման համար։

 «Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործունեությունը մանրազնին հետազոտելուց հետո “Chambers & Partners” կազմակերպությունը պարզել է, որ «Կոնցեռն Դիալոգը» հայկական շուկայում կայացած ընկերություն է և ունի իր հաստատուն դիրքը: Ներկայացնում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ասպարեզում գործող հաճախորդների: 

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21