Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը ներառվել է IFLR1000 միջազգային առաջատար ուղեցույցում` տեղ զբաղեցնելով առաջին խմբում
15/09/2018
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը ներառվել է IFLR1000 միջազգային առաջատար ուղեցույցում` տեղ զբաղեցնելով առաջին խմբում։
IFLR1000-ը ֆինանսական և կորպորատիվ ոլորտներում Կոնցեռն Դիալոգի ծավալած գործունեության մեջ կարևորել է մասնավորապես էներգետիկայի ոլորտը։ Նշվում է, որ ուսումնասիրությունների ժամանակահատվածում փաստաբանական գրասենյակի իրավաբանները խորհրդատվություն են մատուցել արևային էներգիայի ընդհանուր կիրառմանը, հանքարդյունաբերությանը և հիդրոէլեկտրակայաններին վերաբերող նախագծերի շուրջ։ Բացի այդ, ընկերությունը ներգրավված է եղել Մեղրու ազատ տնտեսական գոտու զարգացման, ինչպես նաև կառավարության կողմից օտարերկրյա ներդրողներին հետաքրքրելու նպատակով ստեղծվող հարթակի ձևավորման աշխատանքներում։
Ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը գնահատվել են որպես բարձր որակավորմամբ իրավաբաններ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում IFLR1000 կազմակերպության ուսումնասիրության շրջանակներում։ Հատկանշական է, որ Հայաստանից նման գնահատականի է արժանացել առայժմ միայն 7 իրավաբան։
IFLR1000-ը ֆինանսական և կորպորատիվ իրավունքի ոլորտի խոշորագույն ընկերությունների և իրավաբանների ուղեցույց է, որը իրավական ոլորտի ուսումնասիրություններ է իրականացնում՝ 1990 թ-ից։ Այն միակ միջազգային ուղեցույցն է, որի վարկանիշավորումը իրականացվում է իրավաբանների և իրավաբանական ընկերությունների՝ ֆինանսական և կորպորատիվ գործարքների իրավաբանական ուղեկցման գնահատման հիման վրա։
Հետազոտություններն իրականացվում են հետևյալ ուղղություններով․
- ֆինանսաբանկային ոլորտ,
- կապիտալի շուկաներ,
- կորպորատիվ իրավունք և M&A,
- մասնավոր կապիտալ,
- նախագծերի մշակում,
- նախագծերի ֆինանսավորում,
- վերակազմավորում և անվճարունակություն։
Մանրամասները՝ հետևյալ հղումներով՝
https://www.iflr1000.com/Jurisdiction/Armenia/Review/666#lawyers
https://www.iflr1000.com/Firm/Concern-Dialog-Law-Firm-Armenia/Profile/20254#review