Արժանի մասնագետին՝ արժանի գնահատական
09/06/2020
«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության խորհրդատու գործընկեր Արթուր Հովհաննիսյանը պրոֆեսիոնալիզմի և բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է ընկերության «գործընկեր» բարձր պաշտոնին։
Արթուր Հովհաննիսյանը «Կոնցեռն Դիալոգ»ի թիմին է միացել է 2019 թվական՝ որպես խորհրդատու գործընկեր։
Մինչ այդ՝ 2016-2019 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Մասնագիտական իր ողջ գործունեության ընթացքում, տարբեր կառույցներում՝ պետական և ոչ պետական համակարգում աշխատելիս Արթուր Հովհաննիսյանը միշտ առանձնացել է պրոֆեսիոնալիզմով, բարձ պատասխանատվությամբ և բարեխիղճ աշխատանքով։
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը ընկերությունում բարձր պաշտոնի արժանանալու կապակցությամբ։