Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կրկին Chambers Europe ուղեցույցի երկրորդ վարկանիշային խմբում է
18/03/2018
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը Chambers&Partners կազմակերպության կողմից այս տարի ևս ճանաչվել է հայկական իրավաբանական շուկայի առաջատարներից՝ ընդգրկվելով Chambers Europe վարկանիշային ուղեցույցի երկրորդ խմբում։
Կրկին բարձր վարկանիշային գնահատման են արժանացել ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր Արամ Օրբելյանը՝ ներառվելով լավագույն իրավաբանների համապատասխանաբար երկրորդ և առաջին խմբերում։
Chambers Europe-ը Սեդրակ Ասատրյանին գնահատել է որպես հմուտ փաստաբանի, որը բարձրակարգ խորհրդատվություն է տրամադրում մասնավորապես առևտրային գործերի ոլորտում՝ առանձնանալով արագ գործելաոճով։
Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Արամ Օրբելյանն, ըստ Chambers Europe-ի, աչքի է ընկնում վեճերի լուծման գործում ցուցաբերած հիմնավոր գիտելիքով և մասնագիտական հմտություններով, ինչպես նաև՝ հաճախորդամետ մոտեցմամբ։
Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։