Հավատարմագրային կառավարման միջազգային իրավունքին նվիրված նոր ուսումնասիրություն
16/07/2021
Wolters Kluwer-ը hրապարակել է «International Trusts and Analysis. Company Laws, Welath Management & Tax Planning Stategies» վերտառությամբ աշխատությունը, որտեղ ներկայացված են տարբեր երկրներում թրասթների, ընկերությունների ու ներդրումային ֆոնդերի հիմնադրմանը և կառավարմանը վերաբերող կարգավորումները:
10 հատորից բաղկացած այս աշխատությունը ներառում է թրասթների և ընկերությունների հիմնադրման ու գործունեության մասին 60 երկրների կարգավորումների վերլուծությունը:
Հայաստանի օրենսդրությանը վերաբերող գլուխը հեղինակվել է Կոնցեռն Դիալոգի հետ համագործակցությամբ․ վերլուծության պատրաստման աշխատանքներին մասնակցել են գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը և իրավաբան Լիլիթ Շահինյանը:
Մանրամասները՝ https://bit.ly/3r6S95N հղմամբ։
Գիրքը կարող եք ձեռք բերել https://bit.ly/36yxuOE հղմամբ։