Բիզնեսով զբաղվելը Հայաստանում. Chambers & Partners-ի ուղեցույցի 3-րդ՝ 2021 թ. հրատարակությունը
12/08/2021
Թողարկվել է Chambers & Partners-ի Global Practice Guides: Doing Business In... 2021-ը, որտեղ ներկայացված են աշխարհի 46 երկրներում բիզնես գործունեությանն առնչվող իրավական կարգավորումները, այդ թվում՝ օրենքները և կանոնակարգերը, որոնք ընդունվել են ի պատասխան կորոնավիրուսի համավարակի։
Կոնցեռն Դիալոգի թիմը, մասնավորապես՝ կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, գործընկերներ Ժաննա Սիմոնյանը, Նարինե Բեգլարյանը, Արթուր Հովհաննիսյանը, կրտսեր գործընկեր Լիլիթ Կարապետյանը, իրավաբաններ Հարություն Հովհաննիսյանը և Մերի Թովմասյանը, հեղինակել են Հայաստանին վերաբերող բաժինը։
Ուղեցույցը տեղեկություններ է տրամադրում օտարերկրյա ներդրումների սահմանափակումների, կորպորատիվ կառավարման, աշխատանքային, հարկային, մրցակցային իրավունքների, մտավոր սեփականության, տվյալների պաշտպանության և նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին։
Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։
Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides)՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան։
Ուղեցույցը՝ https://bit.ly/3xJXlhD հղմամբ։
«Doing Business In... 2021»-ին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/3CJktAD