Բիզնեսով զբաղվելը Հայաստանում. Thomson Reuters. Practical Law-ի 2021 թ. ուղեցույցը

Հրապարակվել է Thomson Reuters. Practical Law-ի 2021 թ. “Doing Business In…” հարցուպատասխանի ձևաչափով ուղեցույցը, որտեղ ներկայացված են աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող իրավական կարգավորումները։

 

Այս տարի ևս Հայաստանին վերաբերող բաժինը պատրաստվել է Կոնցեռն Դիալոգի թիմի, մասնավորապես՝ կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի, գործընկերներ Ժաննա Սիմոնյանի, Նարինե Բեգլարյանի, Արթուր Հովհաննիսյանի, կրտսեր գործընկեր Լիլիթ Կարապետյանի, իրավաբաններ Հարություն Հովհաննիսյանի և Լիլիթ Շահինյանի կողմից։

 

Ուղեցույցում ներկայացվել են Հայաստանի տնտեսական, գործարար ընդհանուր միջավայրն ու բիզնես գործունեության վրա ազդող հիմնական գործոնները, անդրադարձ է կատարվել օտարերկրյա ներդրումների պաշտպանությանը և առկա սահմանափակումներին, բիզնեսի կառավարման մոդելներին և մեխանիզմներին, սեփականության իրավունքի կարգավորումներին, տեղեկություններ են տրամադրվել աշխատանքային և հարկային օրենսդրության, մրցակցային իրավունքի ու մտավոր սեփականության, տվյալների պաշտպանության, էլեկտրոնային առևտրի, գովազդի, ինչպես նաև երկրում բիզնես գործունեությունը կարգավորող այլ օրենքների և պրակտիկայի վերաբերյալ։

 

Thomson Reuters. Practical Law-ն միջազգային հարթակ է, որը տրամադրում է իրավաբանությանը վերաբերող համակողմանի և ստուգված տեղեկություններ ու լուծումներ՝ նպատակ ունենալով աջակցել ոլորտի մասնագետներին աշխատել ավելի արագ ու արդյունավետ։

 

Thomson Reuters. Practical Law-ի թիմը համագործակցում է աշխարհի լավագույն իրավաբանական ընկերությունների և իրավաբանների հետ՝ հարթակում ներկայացնելով նրանց ուսումնասիրություններն ու վերլուծությունները տարբեր ոլորտներին առնչվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։

 

Ուղեցույցը՝ https://bit.ly/3EXUI0z  հղմամբ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21