Հայաստանում դեղերի արտադրությանը և բժշկական սարքավորումներին առնչվող կարգավորումները ներկայացվել են Lexology Getting the Deal Through պարբերականի 3-րդ հրատարակությունում
02/11/2021
Թողարկվել է Lexology Getting the Deal Through պարբերականի նոր հրատարակությունը՝ աշխարհի տարբեր երկրներում դեղերի արտադրությանը և բժշկական սարքավորումներին առնչվող կարգավորումների վերաբերյալ։
Հայաստանում գործող կարգավորումների մասին բաժինը պարտրաստել են Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը և իրավաբան Քաղցրիկ Գևորգյանը։
Հարցուպատասխանի ձևաչափով մանրամասնորեն քննարկվել են ՀՀ-ում դեղերի արտադրությանն առնչվող կարգավորումները, այդ թվում՝ ներկայացվել են լիցենզավորման ու թույլտվությունների գործընթացները՝ դեղերի ստեղծումից մինչև արտադրություն: Դեղերի արտադրությունից բացի, առանձին ներկայացվել են բժշկական սարքավորումների ստեղծման ու արտադրության համար սահմանված պահանջներն ու գործընթացները: Առանձին ուշադրություն է դարձվել նաև տվյալների պաշտպանությանը, գաղտնիության և գովազդի մասին կարգավորումներին:
Lexology Getting the Deal Through-ն պարբերաբար հրապարակում է միջազգային փորձագիտական վերլուծություններ և զեկույցներ աշխարհի շուրջ 150 երկրների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ։
Lexology տեղեկատվական հարթակում միջազգային իրավաբանական հանրությանն են ներկայացվում ոլորտին առնչվող նորությունները, ինչպես նաև փորձագիտական վերլուծություններ և ուսումնասիրություններ աշխարհի ավելի քան 900 առաջատար իրավաբանական ընկերություններից։
Տե՛ս հրապարակումը https://bit.ly/3nJu97u հղմամբ։