Lexology Getting the Deal Through-ի նոր թողարկման մեջ ներկայացվել են սնանկության վարույթների մանրամասները Հայաստանում

Lexology Getting the Deal Through-ն թողարկել է աշխարհի տարբեր երկրներում իրականացվող սնանկության վարույթների վերաբերյալ նոր համեմատական ուղեցույց։

Հայաստանին վերաբերող բաժինը կազմել են Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը և փաստաբան Անի Համբարձումյանը։ Ներկայացվել են Հայաստանում սնանկության վարույթների հետ կապված ընդհանուր դատական քաղաքականությունը, առկա մթնոլորտը և սնանկության գործերի հիմնական աղբյուրները, ինչպես նաև՝ սնանկության վարույթը կարգավորող օրենսդրությունը և պրակտիկան, առանձին հարցերով իրավասու դատարանները, սնանկության դիմում ներկայացնելու հիմքերը, սնանկության վերաբերյալ վճիռները բողոքարկելու կարգը և հիմքերը։ Քննարկվել են զուգահեռ վարույթների և միջազգային վճիռների ճանաչման, դատական համագործակցության հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև սնանկության դատավարությանն առնչվող վերջին զարգացումներին։

 

Lexology Getting the Deal Through-ն պարբերաբար հրապարակում է միջազգային փորձագիտական վերլուծություններ և զեկույցներ աշխարհի շուրջ 150 յուրիսդիկցիաների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ։

 

Lexology տեղեկատվական հարթակում միջազգային իրավաբանական հանրությանն են ներկայացվում ոլորտին առնչվող նորությունները, ինչպես նաև փորձագիտական  վերլուծություններ և ուսումնասիրություններ աշխարհի ավելի քան 900 առաջատար իրավաբանական ընկերություններից։

 

Տե՛ս հրապարակումը https://bit.ly/3sksLwc  հղմամբ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21