Հայաստանում սնանկությունների և ֆինանսական վերակառուցման օրենսդրական կարգավորումները ներկայացվել են Mondaq միջազգային հարթակում

Mondaq հարթակում այժմ հասանելի է Հայաստանում սնանկությունների և ֆինանսական վերակառուցման (Restructuring and Insolvency) օրենսդրական կարգավորումներին և պրակտիկային վերաբերող համեմատական ուղեցույցը, որը հեղինակել են Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը և ավագ իրավաբան, փաստաբան Անի Համբարձումյանը։

Հարցուպատասխանի ձևաչափով ներկայացվել են սնանկության վարույթը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, կիրառելի միջազգային պայմանագրերը, համապատասխան իրավական (դատական և արտադատական) գործընթացները և բազմաթիվ այլ մանրամասներ։

 

Mondaq-ը բարձրակարգ իրավական ռեսուրսներ տրամադրող միջազգային առաջատար հարթակների եռյակում է՝ Lexology-ի, JD Supra-ի հետ միասին և համագործակցում է ճանաչված կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Bloomberg-ը, Thomson Reuters-ը, Dow Jones-ը, Wolters Kluwer-ը։

Հիմնադրվելով 1994 թ. և գործունեություն ծավալելով ողջ աշխարհում՝ այն փորձագիտական տեղեկություններ է տրամադրում ավելի քան 70 երկրների ֆինանսական և իրավական կարգավորումների ու իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են աշխատանքային և հարկային իրավունքները, դատավարությունները, առողջապահությունը, անշարժ գույքը և այլն։

 

Տես հրապարակումը՝ https://bit.ly/3hcSdwT  հղմամբ։

Տես ուղեցույցը հարթակում՝ https://bit.ly/3Ic20za

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21