Կոնցեռն Դիալոգը կրկին ճանաչվել է ամենաբարձր (առաջին) վարկանիշն ունեցող միակ փաստաբանական գրասենյակը Հայաստանում ըստ Chambers Europe 2022 ուղեցույցի
18/03/2022
Chambers and Partners միջազգային հեղինակավոր կազմակերպությունը, որը վարկանիշավորում է աշխարհի լավագույն իրավաբանական ընկերություններն ու իրավաբաններին, իր Chambers Europe 2022 ուղեցույցում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը կրկին ճանաչել է ամենաբարձր վարկանիշն ունեցող միակ ընկերությունը հայաստանյան առաջատար իրավաբանական ընկերությունների թվում։
Վարկանիշավորման համար հիմք է հանդիսանում փաստաբանական և իրավաբանական ընկերությունների ներկայացրած տեղեկատվությունը, ինչպես նաև Chambers and Partners կազմակերպության հետազոտողների կողմից իրականացված ուսումնասիրությունները, ներառյալ առկա հրապարակային աղբյուրների ուսումնասիրությունները, հաճախորդների և շուկայի մասնակիցների կարծիքը և դիտարկումները և այլ հասանելի տեղեկատվությունը:
Chambers and Partners-ի անկախ հետազոտողների հետ զրույցում հաճախորդները բարձր են գնահատել Կոնցեռն Դիալոգի թիմի փորձառությունը և գործունեությունը:
Հարցվածներից մեկը կարծիք է հայտնել, որ Կոնցեռն Դիալոգն «այն սակավաթիվ գրասենյակներից է, որն իսկապես փորձառություն ունի Հայաստանի հանքարդյունաբերության և բնական պաշարների ոլորտում», և ինչպես շարունակել է նշել իր պատասխանում, փաստաբանական գրասենյակի հետ «շատ հեշտ է աշխատելը», քանի որ փաստաբանները «կենտրոնանում են հիմնական խնդրի և վերջնական արդյունքի վրա և շատ ճկուն լուծումներ են գտնում խնդիրներին»։
Նույն ուղեցույցում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը միակ իրավաբանն է Հայաստանից, որն ընդգրկված է հայաստանյան իրավաբանների վարկանիշավորման ամենաբարձր՝ առաջին խմբում, իսկ Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը ներառվել է առաջատար իրավաբանների Up and Comming վարկանիշային խմբում։
Անհատ փաստաբանները վարկանիշավորվում են իրենց պրակտիկայի բնագավառումներում՝ հիմնվելով նրանց իրավական գիտելիքների և փորձի, կարողությունների և այլ չափանիշների վրա։
Ծանոթագրություն․
Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։
Մանրամասները Chambers Europe 2022 ուղեցույցում՝ https://bit.ly/3qMdseh