Հայաստանյան իրավաբանական ընկերությունների վարկանիշավորման աղյուսակում Կոնցեռն Դիալոգը ներառվել է IFLR1000 2022-ի ամենաբարձր վարկանիշային խմբում

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը, որպես ֆինանսական և կորպորատիվ ոլորտներում գործունեություն ծավալող լավագույն իրավաբանական ընկերություններից մեկը Հայաստանում, այս տարի ևս ներառվել է IFLR1000 ուղեցույցի վարկանիշային ամենաբարձր խմբում (Tier 1)։

Առաջին անգամ ընկերությունը ֆինանսական և կորպորատիվ ոլորտի աշխարհի առաջատար իրավաբանական ընկերությունների համար նախատեսված IFLR1000 ուղեցույցում վարկանիշավորվել է 2018 թվականին և արդեն հինգերորդ տարին անընդմեջ պահպանում է իր տեղն առաջին խմբում։

IFLR1000-ը ֆինանսական և կորպորատիվ, անշարժ գույքի իրավունքի ոլորտի խոշորագույն ընկերությունների և իրավաբանների ուղեցույց է, որը իրավական ոլորտի ուսումնասիրություններ է իրականացնում սկսած 1990 թ.։ Այն միակ միջազգային ուղեցույցն է, որի վարկանիշավորումը իրականացվում է իրավաբանների և իրավաբանական ընկերությունների՝ ֆինանսական և կորպորատիվ, անշարժ գույքի գործարքների իրավաբանական ուղեկցման գնահատման հիման վրա։

Հետազոտություններն իրականացվում են հետևյալ ուղղություններով` ֆինանսաբանկային ոլորտ, կապիտալի շուկաներ, կորպորատիվ իրավունք և M&A, մասնավոր կապիտալ, նախագծերի մշակում, նախագծերի ֆինանսավորում, վերակազմավորում և անվճարունակություն։

 

Մանրամասները՝ https://www.iflr1000.com/Jurisdiction/Armenia/Rankings/666#rankings 

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21