Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր Նարինե Բեգլարյանը հեղինակավոր LexGTDT-ի նոր պարբերականում հարցազրույց է տվել Հայաստանում գաղտնիությանն ու կիբերանվտանգությանը վերաբերող օրենսդրության ու պրակտիկայի վերաբերյալ
02/09/2022
Ընկերություններում գաղտնիությանն ու կիբերանվտանգությանը վերաբերող Lexology Getting the Deal Through-ի նոր պարբերականում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը ներկայացրել է ոլորտի իրավական կարգավորումները։
Lexology Getting the Deal Through-ն այս անգամ 9 երկրներից փորձագետների հետ հարցազրույցների միջոցով հնարավորություն է տալիս համեմատելու այդ երկրներում ոլորտին առնչվող օրենսդրական վիճակը և պրակտիկան։
Նարինե Բեգլարյանը հարցազրույցում մանրամասն վերլուծել է ընկերություններում գաղտնիությանն ու կիբերանվտանգությանն առնչվող հիմնական իրավական կարգավորումները Հայաստանում, պրակտիկան և ոլորտի վերջին զարգացումները, նախատեսվող քայլերը ոլորտի խնդիրները լուծելու ուղղությամբ։
Փաստաբանն անդրադարձել է այն հարցերին, որոնց պետք է ուշադրություն դարձնեն ընկերությունները համացանցում գործունեություն ծավալելիս։
Lexology Getting the Deal Through-ն պարբերաբար հրապարակում է միջազգային փորձագիտական վերլուծություններ և զեկույցներ աշխարհի շուրջ 150 երկրների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ։
Lexology տեղեկատվական հարթակում միջազգային իրավաբանական հանրությանն են ներկայացվում ոլորտին առնչվող նորությունները, ինչպես նաև փորձագիտական վերլուծություններ և ուսումնասիրություններ աշխարհի ավելի քան 900 առաջատար իրավաբանական ընկերություններից։
Հայաստանի մասին հարցազրույցը հասանելի է այստեղ` https://bit.ly/3AwreW8
Բոլոր հարցազրույցները Lexology Getting the Deal Through հարթակում` https://bit.ly/3ccjzEs