Հայաստանում հեռահաղորդակցության, մեդիայի և տեխնոլոգիայի ոլորտի իրավական կարգավորումները Կոնցեռն Դիալոգի իրավաբանները ներկայացրել են հեղինակավոր The Legal 500-ի Country Comparative Guides 2022-ում
11/10/2022
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան Մերի Թովմասյանի և իրավաբան Լիաննա Սահակյանի համատեղ հրապարակումը Հայաստանում հեռահաղորդակցության, մեդիայի և տեխնոլոգիայի ոլորտի օրենսդրական կարգավորումների ու պրակտիկայի վերաբերյալ ներկայացվել է միջազգային անկախ իրավաբանական The Legal 500 հարթակի Country Comparative Guides 2022-ում։
Պարբերաբար տարբեր թեմաներով հարց ու պատասխանի ձևաչափով հրապարակվող համեմատական այս ուղեցույցերի նպատակն է հնարավորություն ընձեռել ծանոթանալու տարբեր երկրներում գործող իրավակարգավորումներին և պրակտիկային կոնկրետ թեմաների վերաբերյալ։
Համեմատական այս ուղեցույցում Կոնցեռն Դիալոգի իրավաբանները մանրամասն ներկայացրել են ոլորտը կարգավորող օրենսդրությունը, հեռահաղորդակցության ոլորտի զարգացման վրա ազդող խնդիրները, ինչպես նաև կապի ցանցերին ու դրանց օպերատորներին, տվյալների բազաներին և ծրագրավորմանը, տվյալների պաշտպանությանը վերաբերող տեղեկություններ։ Առանձին քննարկվել են նաև արհեստական բանականությանը և կիբերանվտանգությանը վերաբերող իրավակարգավորումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական շուկայում առաջիկա տարիների զարգացման հեռանկարներին։
Ուղեցույցը, բացի Հայաստանի փորձից, հնարավորություն է ընձեռում ծանոթանալու ևս 18 երկրի հեռահաղորդակցության, մեդիայի և տեխնոլոգիայի ոլորտի իրավական կարգավորումներին։
Ծանոթագրություն․
The Legal 500-ը հարթակ է, որը շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների և իրավաբանների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրերի վրա։
Այն նաև ամենատարբեր իրավական ռեսուրսներ է տրամադրում իրավաբանական հանրույթին՝ ամեն տարի թողարկելով աշխարհի տարբեր երկրների օրենսդրական և իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք՝ Country Comparative Guides-ը՝ համագործակցելով այդ երկրների առաջատար իրավաբանների հետ։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/3fVbXYB
Legal 500 հարթակում հրապարակված համեմատական ուղեցույցն ամբողջությամբ՝ https://bit.ly/3MjTQaA