Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Bloomberg Tax Country Guide-ում ներկայացրել է Հայաստանի հարկային ռեժիմները
26/10/2022
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը տարբեր երկրների հարկային ռեժիմներին վերաբերող Bloomberg Tax Country Guide-ի 2022 թվականի հրապարակման մեջ ներկայացրել է Հայաստանի հարկային համակարգի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն հոկտեմբեր ամսվա դրությամբ։
Ուղեցույցում ներառված են Հայաստանում գործող հարկերի տեսակները, դրույթաչափերը, տրանսֆերային գնագոյացման կանոնները և այլն։
Bloomberg Tax Country Guides-ը ներկայացնում է հարկային ռեժիմների վերաբերյալ տեղեկությունների ավելի քան 200 իրավազորությունների վերաբերյալ: Ուղեցույցները շարունակաբար թարմացվում են ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին զուգահեռ։
Ուղեցույցը՝ https://bit.ly/3f5JiQt