Մասնագիտական քննարկումներ ընկերությունների կառավարման, կորպորատիվ իրավունքի և M&A-ի վերաբերյալ․ Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը մասնակցել է TAG Alliances-ի միջազգային կոնֆերանսին

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը հոկտեմբերի 19-21-ը Դուբլինում մասնակցել է TAG Alliances-ի կազմակերպած միջազգային կոնֆերանսին։

Բանախոսները կոնֆերանսին խոսել են իրավաբանական ընկերությունների առջև ծառացած մարտահրավերներից ու զարգացումներից, հնարավորություն ընձեռել մասնակցել խմբային քննարկումների։

Նարինե Բեգլարյանը մասնակցել է կորպորատիվ իրավունքին և M&A-ին,  ինչպես նաև ընկերության կառավարմանն ու լավագույն փորձին նվիրված քննարկումներին։

Կորպորատիվ իրավունք և M&A քննարկմանը մասնագետները խոսել են պատժամիջոցների մասին, մասնավորապես՝ անդրադարձել են Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությանը M&A գործարքների վրա և այդ համատեքստում ֆինանսական և իրավաբանական խորհրդատուների աշխատանքին։ Նիստը վարող փորձագետներն իրական գործի օրինակով քննարկել են պատժամիջոցների պայմաններում հաճախորդներին ճիշտ մասնագիտական ուղղորդումներ կատարելու կարևորությունը։

Realm Recruit-ի կառավարիչ տնօրեն Դուան Քորմելը, ով առանձին վարել է ընկերության կառավարմանն ու լավագույն փորձին նվիրված նիստը, խոսել է իրավաբանական ընկերություններում աշխատակիցների ընտրության, մարդկանց պոտենցիալի բացահայտման, աշխատանք - կյանք հավասարակշռության մասին։

Կոնֆերանսին քննարկվել են մի շարք այլ թեմաներ ևս՝ բիզնես գործունեության ճիշտ կազմակերպման արդյունքում բնապահպանական խնդիրների լուծումներից, հաճախորդների ու խորհրդատուների համար բնապահպանական, սոցիալական և պատշաճ կառավարման (ESG) չափորոշիչներին  հետևելուց մինչև ընկերությունների բիզնես նպատակների համար աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներում հաճախորդների սպասարկման ու ուղղորդման հարցեր։

 

TAG Alliances-ը անկախ մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների աշխարհի խոշորագույն բազմամասնագիտական դաշինքներից է, որի անդամ 290+ ընկերությունները գործում են 110+ երկրներում։ TAG Alliances-ն իր մեջ ներառում է TAGLaw®, TIAG®  և TAG-SP®-ը։

Անկախ իրավաբանական ընկերությունների TAGLaw համաշխարհային դաշինքը հիմնադրվել է 1998 թ.-ին և այսօր աշխարհի հինգ խոշորագույն իրավաբանական դաշինքներից մեկն է։ TAGLaw-ին անդամակցում են բացառապես հեղինակավոր և մասնագիտական բարձր արժեքներով առաջնորդվող ընկերություններ՝ տեղական իրավաբանական շուկայի ծանրակշիռ փորձառությամբ։

Կոնցեռն Դիալոգը TAGLaw-ին անդամակցող առաջին և միակ ընկերությունն է տարածաշրջանում։

2010 թ-ից որպես TAGLaw-ի լիիրավ անդամ՝ Կոնցեռն Դիալոգը պրոֆեսիոնալ ծառայություններ է մատուցել իր վստահորդներին Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում, Կիպրոսում, ԱՄՆ-ի մի շարք նահանգներում և շարունակում է ընդլայնել գործունեության աշխարհագրությունը։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21