Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Bloomberg Tax-ում ներկայացրել է Հայաստանում ԱԱՀ-ի կարգավորումները
18/11/2022
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Bloomberg Tax & Accounting’s VAT Navigator-ի 2022 թվականի հրապարակման մեջ ներկայացրել է Հայաստանում ավելացված արժեքի հարկի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն հոկտեմբեր ամսվա դրությամբ։
Bloomberg Tax & Accounting’s VAT Navigator-ը ներկայացնում է տեղեկություններ ԱԱՀ-ի, ապրանքների ու ծառայությունների հարկային ռեժիմի վերաբերյալ ավելի քան 200 իրավազորություններում:
Ուղեցույցը շարունակաբար թարմացվում է ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին զուգահեռ։
Ուղեցույցի ամբողջական տարբերակը հասանելի է Bloomberg Tax-ին բաժանորդագրվելով։ Մանրամասները՝ https://pro.bloombergtax.com/international-tax-resources/
Հայաստանում ԱԱՀ-ին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/3ge6Seg