Տարվա իրավաբանական ընկերությունը Հայաստանում. Կոնցեռն Դիալոգն արժանացել է հեղինակավոր Top-Ranked Legal EMEA 2022 մրցանակին

Top Ranked Legal EMEA Awards մրցանակաբաշխությանը Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերությունը ճանաչվել է Հայաստանում տարվա փաստաբանական ընկերություն:

«Տարվա փաստաբանական ընկերություն EMEA 2022» մրցանակն առաջին անգամ Top Ranked Legal-ի կողմից շնորհվել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 73 իրավասություններում ակնառու իրավաբանական նվաճումների համար: Տվյալները հրապարակվել են այս շաբաթվա սկզբին: Մրցանակաբաշխության եզրափակչի մասնակիցներն ու հաղթողներն ընտրվել են ընկերության գործունեության արդյունքների, ինչպես նաև գործընկերների և հաճախորդների հետադարձ կապի հիման վրա, որոնք տարվա ընթացքում տրամադրվել են արժանիքների վրա հիմնված տարբեր վարկանիշային պրովայդերներին, և հետագայում իրենց հերթին վերլուծության են ենթարկվել TopRankedlegal-ի հատուկ մշակված ալգորիթմի միջոցով:

Top Ranked Legal-ը կազմում է յուրաքանչյուր եռամսյակում թարմացվող միասնական վարկանիշային աղյուսակներ՝ հիմնվելով այլ հայտնի վարկանիշային պրովայդերների վարկանիշային տվյալների վրա:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերությունը Top Ranked Legal-ի կողմից պարբերաբար ստացել է ամենաբարձր (Band 1) վարկանիշը, և TopRanked կարգավիճակը պահպանվել է կանոնավոր թարմացումների ընթացքում: Բացի «Տարվա փաստաբանական ընկերություն» մրցանակից, Կոնցեռն Դիալոգն առաջատար է ինչպես բանկային և ֆինանսական, այնպես էլ ընդհանուր բիզնես իրավունքի ոլորտներում: Իրավաբանական ընկերությունը հայաստանյան իրավաբանական շուկայում երկու ոլորտների համար էլ ստացել է ամենաբարձր 10 միավորը։ Բացի ընկերության վարկանիշավորումից, վերջինիս գործընկերներ Արամ Օրբելյանը, Նարինե Բեգլարյանը և Արթուր Հովհաննիսյանը ճանաչվել են Հայաստանի իրավական ոլորտի առաջատար իրավաբաններ։

Ծանոթություն. Top Ranked Legal-ը ստեղծվել է երկու իրավաբանական հրատարակիչների կողմից, որոնցից յուրաքանչյուրն ավելի քան 20 տարվա փորձ ունի Chambers and Partners-ում և Euromoney-ում իրավաբանական ընկերությունների վարկանիշների ուսումնասիրման և հրապարակման գործում: Top Ranked Legal-ը մտադիր է  հաճախորդներին և իրավաբանական ընկերություններին տրամադրել հեշտ օգտագործվող և համապարփակ վարկանիշային տվյալների ընդհանուր հասանելիություն:

Հրատարակիչն օգտագործում է եզակի ալգորիթմներ, որոնք հիմնված են իրավաբանների և ընկերությունների վարկանիշային մեթատվյալների  վրա: Top Ranked Legal-ը կազմում է յուրաքանչյուր եռամսյակում թարմացվող միասնական վարկանիշային աղյուսակներ և մեթա միավորներ՝ Top Ranked իրավաբանների և իրավաբանական ընկերությունների համար ամբողջ աշխարհում, ըստ տարածաշրջանի, իրավասության և մասնագիտացման։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21