Ինչպե՞ս է կարգավորվում բանկային գործունեությունը Հայաստանում. Chambers Banking Regulation 2023 Global Practice Guide-ում Կոնցեռն Դիալոգի թիմը ներկայացրել է օրենսդրության և պրակտիկայի վերաբերյալ տեղեկություններ

Chambers & Partners համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունը հրապարակել է Banking Regulation 2023 Global Practice Guide-ը, որտեղ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը և իրավաբան, փաստաբան Լիաննա Սահակյանը հեղինակել են Հայաստանում բանկային գործունեությունը կարգավորող նորմերին ու կանոններին վերաբերող գլուխը։

ՈՒղեցույցում ներկայացված են բանկերի ու բանկային գործունեության կանոնակարգումները, այդ թվում՝ բանկի ստեղծումն ու լիցենզավորումը, բանկում մասնակցության ձեռքբերման առանձնահատկությունները, բանկային գործունեության առաջադրվող նորմատիվները, ռիսկերի կառավարման պահանջները, բանկերի կորպորատիվ կառավարումը, ինչպես նաև առկա է  սպառողների պաշտպանության ու բանկային գաղտնիքի ռեժիմին ընդհանուր անդրադարձ։

Banking Regulation 2023 Global Practice Guide-ում ներառված են 26 իրավազորություններում բանկային գործունեության իրավակարգավորումները:

Ծանոթագրություն:

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։

Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides)՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան։

Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/3Y3jxkE

Chambers Banking Regulation 2023 Global Practice Guide-ին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ`  https://bit.ly/3GXFo62 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21