Արդեն նախաձեռնված են քրեական վարույթներ իրական շահառուների հայտարարագրման ընթացքում թույլ տված ենթադրյալ խախտումների վերաբերյալ․ սեմինարին քննարկվել է իրական շահառուների բացահայտման կարևորությունը ու մեխանիզմները

Արդեն նախաձեռնված են քրեական  վարույթներ իրական շահառուների հայտարարագրման ընթացքում թույլ տված ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Այսպիսով, պատասխանատվության առաջացման ռիսկերը նվազեցնելու կամ բացառելու համար, իրական շահառուի հայտարարագրման գործընթացում առաջնային կարևորության խնդիրը կազմակերպությունների իրական շահառուների ճիշտ բացահայտումն (պատշաճ ուսումնասիրության կատարումը) ու ուսումնասիրության փաստաթղթավորումն է․ պատշաճ ուսումնասիրությունը, սակայն, ընկերությունները երբեմն չեն կարևորում  Այս մասին ասել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանն իրական շահառուների բացահայտման և հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ ընկերության կազմակերպած սեմինարի ժամանակ։

Սեմինարի մյուս բանախոս, Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը շեշտել է, որ բարդ կառուցված ունեցող կազմակերպություններում իրական շահառուներին ճիշտ բացահայտելու համար մասնագիտական կարողություններ են պետք հետագա խնդիրներից խուսափելու կամ առաջանալու դեպքում իրավական հիմք ունենալու համար։

Բանախոսները սեմինարի ընթացքում մասնակիցների հետ մանրամասն քննարկել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրական շահառուների բացահայտման (պատշաճ ուսումնասիրության) և հայտարարագրերի ներկայացման հետ կապված պարտադիր կարգավորումները։

Ծանոթագրություն.

2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի փոփոխությունները, համաձայն որոնց՝ ՀՀ-ում գրանցված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանվել են նոր (տարեկան) պարտավորություններ կապված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման հետ:

Արդարադատության նախարարությունը մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է իրական շահառուի հայտարարագիր ներկայացնելու ժամկետը:

Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու, ինչպես նաև օրենքի խախտմամբ ներկայացնելու կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով որպես վարչական պատասխանատվության միջոց նախատեսվել է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում մինչև 100.000 ՀՀ դրամի չափով:

Իսկ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Բացի այդ՝ յուրաքանչյուր տարի իրական շահառուների վերաբերյալ հաստատում կամ փոփոխված տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը երեք տարի անընդմեջ չկատարելու, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնելու կանոններն այլ կերպ բազմակի կամ կոպիտ խախտելու դեպքում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն կարող է դիմել դատարան՝ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:

Կարդացե՛ք իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման մասին Կոնցեռն Դիալոգի պատրաստած բլոգի նյութը`

 

ՀԱՅ

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21