Ի՞նչ պետք է իմանան բիզնեսի ներկայացուցիչներն իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության մասին. սեմինարի հրավեր նոր քրեական օրենսդրության վերաբերյալ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ՀԿ-ի աջակցությամբ ապրիլի 14-ին հրավիրում է մասնակցելու ՀՀ քրեական նոր օրենսգրքով իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն սահմանող կարգավորումների վերաբերյալ սեմինարին։

2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ քրեական օրենսգրքի՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթները, որոնցով Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նախատեսվում է, որ քրեական պատասխանատվության սուբյեկտ կարող են լինել նաև իրավաբանական անձինք՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ օտարերկրյա պետությունում ստեղծված:

Նոր կարգավորումներով քրեական հետապնդման կարող են ենթարկվել ոչ միայն ընկերությունների աշխատակիցները՝ որպես ֆիզիկական անձինք, այլև հենց ընկերությունների համար կարող են առաջանալ քրեաիրավական հետևանքներ. տուգանք, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցում, հարկադիր լուծարում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելք:

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի քրեական իրավունքի պրակտիկայի ղեկավար, փաստաբան Հովհաննես Խուդոյան

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի իրավաբանի օգնական Սվետլանա Մկրտչյան

Սեմինարը նախատեսված է Հայաստանում գործունեություն իրականացնող կազմակերպությունների տնօրենների, հաշվապահների, իրավաբանների և թեմայով հետաքրքրող այլ անձանց համար:

Բանախոսները մանրամասն կներկայացնեն բոլոր այն հնարավոր դեպքերը, երբ իրավաբանական անձինք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության, ինչպիսին պետք է լինի քրեական հետապնդման գործընթացը, ինչ հետևանքներ կարող են առաջանալ  ընկերությունների համար, ինչպիսի գործիքներ կարող են կիրառվել հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար:

Սեմինարի օրը՝ 2023 թ ապրիլի 14

Անցկացման վայրը՝  «ՀՈԼԻԴԵՅ ԻՆՆ ԷՔՍՊՐԵՍ», Երևան, Փավստոս Բուզանդի փող., 97/2 շենք

Տևողությունը՝ 12։00-14։00

Մասնակցության արժեքը՝ 30000 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ)

Գրանցման վերջնաժամկետ՝ 2023 թ ապրիլի 13

Գրանցվելու և մանրամասների համար դիմել՝ հեռ.՝ 060278888, 010575121,

էլ. հասցե՝ [email protected]

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21