Իրավաբանական ընկերություններին վարկանիշավորող The Legal 500 EMEA 2023-ում Կոնցեռն Դիալոգը ներառվել է ամենաբարձր վարկանիշային խմբում (Tier 1)
12/04/2023
The Legal 500 EMEA 2023 վարկանիշային աղյուսակում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն արդեն 6-րդ տարին անընդմեջ ընդգրկվում է ամենաբարձր վարկանիշային խմբում (Tier 1):
The Legal 500-ը, որը 1987 թվականից շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների գնահատում, վարկանիշավորման հարցում հիմնվում է հաճախորդների գնահատականների, ընկերությունների ներկայացրած աշխատանքների, մասնավոր պրակտիկա իրականացնող առաջատար իրավաբանների հետ հարցազրույցների և իրավաբանական ոլորտում գիտակ հետազոտողներից կազմված թիմի ուսումնասիրությունների վրա։
The Legal 500-ի անկախ հետազոտողների հետ զրույցում հաճախորդները բարձր են գնահատել Կոնցեռն Դիալոգի թիմի փորձառությունը և գործունեությունը: Օրինակ, հարցվածներից մեկը կարծիք է հայտնել, որ Կոնցեռն Դիալոգի թիմի հետ համագործակցության ընթացքում նկատել է, որ ընկերության պրակտիկան բացառիկ է կոորպորատիվ կառավարման բոլոր ոլորտներում շնորհիվ ունեցած փորձառության։
The Legal 500 EMEA 2023 վարկանիշային աղյուսակում որպես անհատ փաստաբաններ «Լeading individuals» վարկանիշավորման խմբում ներառվել են Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը, իսկ Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ընդգրկվել է «Next generation partners» վարկանիշավորման խմբում։
Թիմի անդամներից Հովհաննես Խուդոյանն ու Մարիամ Սանթրոսյանը ևս նշվել են այս տարվա հրապարակման մեջ։
Անհատ փաստաբանները վարկանիշավորվում են իրենց պրակտիկայի բնագավառումներում՝ հիմնվելով նրանց իրավական գիտելիքների և փորձի, կարողությունների և այլ չափանիշների վրա։
Մանրամասները՝ https://bit.ly/41nwp6H