Ցանկացած պահի կարող ենք տրամադրել հաշվետվություններ ժամկետանց պարտքերի հավաքագրման ընթացքի վերաբերյալ՝ անկախ մեկ վստահորդի գործերի քանակից․ Լուսինե Բագրատունին մանրամասնում է Դելեքսի աշխատանքը
10/05/2023
Դելեքս փաստաբանական գրասենյակի գործունեության գլխավոր նպատակն է հասնել մարդկանց ստանձնած պարտավորությունների ժամանակին և ամբողջական ծավալով կատարմանը՝ միաժամանակ աշխատանքի հիմքում դնելով մարդակենտրոն մոտեցումը:
Այս մասին նշում է Դելեքս փաստաբանական գրասենյակի ղեկավարի տեղակալ Լուսինե Բագրատունին: Նրա 10 տարվա աշխատանքային փորձն ապահովագրական ընկերությունների պարտքերի հավաքագրման ոլորտում բավական է գնահատելու ներկայիս աշխատավայրում սկզբունքների ու մոտեցումների առանձահատկությունները շուկայում։
Լուսինե Բագրատունին ընդգծում է՝ փորձում են պարտապանի համար առաջարկել պարտքի մարման անհատական լուծումներ ու ժամանակացույցեր՝ վստահորդի հետ փոխհամաձայնեցմամբ, իհարկե, խստորեն հետևելով և ապահովելով պարտապանների կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Վստահորդը կարող է հանգիստ լինել, որ պարտավորության չկատարման դեպքում, իրենք պարտապանի նկատմամբ կիրառելու են օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները՝ ժամկետանց պարտքի հավաքագրման համար, միևնույն ժամանակ, գործընթացները խստորեն իրականացնելով օրենքի և գործարար էթիկայի շրջանակներում:
Հարցազրույցը ներկայացնում ենք Լուսինե Բագրատունու ուղիղ խոսքով: