Հարկային ոլորտը Հայաստանում. Կոնցեռն Դիալոգի թիմի նոր հրապարակումը՝ Chambers Global Practice Guide-ում
20/06/2023
Միջազգային հայտնի Chambers and Partners ընկերության հարկային ոլորտին վերաբերող նոր համեմատական ուղեցույցում ներկայացվել է Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանի և ավագ իրավաբան, փաստաբան Տիրայր Կարապետյանի հրապարակումը Հայաստանի օրենսդրական կարգավորումների ու պրակտիկայի վերաբերյալ:
Հարկային ոլորտին վերաբերող նոր համեմատական ուղեցույցը հնարավորություն է տալիս մասնագետներին ուսումնասիրելու ավելի քան 29 իրավազորություններում ոլորտին առնչվող իրավակարգավորումները:
Կոնցեռն Դիալոգի թիմի անդամներն ուղեցույցում ներկայացրել են Հայաստանի հարկային ոլորտի կարգավորումները վճարների ու հարկային ստուգումների, բողոքարկման մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել են վարչական դատավարությանը, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներին, միջազգային հարկային արբիտրաժի տարբերակներին:
Ներկայացվել է նաև վարչական և քրեական հարկային իրավախախտումների հետևանքները:
Ծանոթագրություն:
Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։
Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides)՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/46YlUdO
Chambers Tax Controversy 2023 Global Practice Guide-ին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/3pSfJqY