Փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն նման դեպքերի կրկնությունները բացառելու համար. Արամ Օրբելյան
27/06/2023
Փաստաբանների մեկօրյա գործադուլն իրազեկման նպատակ ուներ, բայց նաև նպատակ կար ցույց տալու, որ չենք հանդուրժելու փաստաբանի կամ փաստաբանի վստահորդի նկատմամբ իրավապահ մարմիններում բռնության կիրառողներին: Այս մասին AliQ Media-ի «Պարագիծ» հաղորդաշարի ժամանակ ասել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը:
Նրա խոսքով՝ փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն նման դեպքերի կրկնությունները բացառելու համար:
Հարցազրույցում, բացի մի շարք այլ թեմաներից, քննարկվել է նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների լիազորությունների «մասսայական» դադարեցման գործընթացը, որը մարդիկ երբեմն շփոթում են բարեվարքության ստուգման հետ։ Արամ Օրբելյանի կարծիքով՝ իրականում գործընթացը որևէ առչնություն չունի բարեվարքության ստուգման հետ, ակնհայտ խտրական է, և նպատակաուղղված է դատավորների անկախության խաթարմանը:
Նա ընդգծել է, որ անձնական, խմբային կամ այլ [օրենքով չնախատեսված] շահերից ելնելով՝ ԲԴԽ-ն դատավորների է պատասխանատվության ենթարկում օրենքով չսահմանված դեպքերով և կարգով: Փաստաբանը համոզմունք է հայտնել, որ այս գործերով ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի որոշումներ կկայացնի:
Տեսանյութն այստեղ: