Վիրավորանքն ու զրպարտությունը, ՄԻԵԴ պրակտիկան ԶԼՄ-ներին վերաբերող գործերով. Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը լրագրողներին ներկայացրել է ոլորտի իր փորձառությունը
04/07/2023
Իրավական ինստիտուտներն առավել խորքային և ճիշտ պատկերացնելու և ընթացող գործընթացները բազմակողմանի և ամբողջական լուսաբանելուն աջակցելու նպատակով Կոնցեռն Դիալոգը հունիսի 30-ին կազմակերպել էր լրագրողների հետ հանդիպումների շարքի հերթական միջոցառումը, որը նվիրված էր վիրավորանքի ու զրպարտությանը ԶԼՄ-ներին վերաբերող գործերով ու ՄԻԵԴ պրակտիկային:
Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը լրագրողներին ներկայացրել է իր փորձը վիրավորանքի ու զրպարտությանը վերաբերող գործերով, խոսել իրավակիրառ պրակտիկայի մասին, քննարկվել են կայացված վճիռներով դատարանների դիրքորոշումները:
Լրագրողները ներկայացրել են թեմային վերաբերյալ իրենց փորձը, ինչպես նաև խոսել ԶԼՄ-ներին վերաբերող իրավակարգավորումներից ու սպասվող փոփոխություններից:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների հանդիպումների շարքը լինելու է շարունակական և ամեն մի հանդիպման ժամանակ ներկայացվելու է այդ փուլում արդիական և լրագրողական աշխատանքին առնչվող առանձին իրավական ինստիտուտներ՝ հաշվի առնելով նշված հարցերով փաստաբանական գրասենյակի թիմում համապատասխան փորձի և ակադեմիական գիտելիքների առկայությունը: