Ապօրինի գույքի բռնագանձման անվան տակ ուղղակի տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, հետևաբար օրենքը չի ծառայում իր նպատակին. Արամ Օրբելյան

Դատարանների անկախության ու ապօրինի գույքի բռնագանձման շուրջ մասնագիտական կարծիք են ներկայացրել Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն ու սահմանադրագետ, միջազգայնագետ Վարդան Պողոսյանը:
 
Նրանք «Առերեսում» հաղորդման ժամանակ լրագրող Աննա Իսրայելյանի հետ զրույցում շեշտել են, որ այսօր դատարանների անկախությունն իրապես վտանգված է, իսկ ապօրինի գույքի բռնագանձման գործող օրենքին տրված պրակտիկ մեկնաբանությունները Դատախազության կողմից, հակասահմանադրական են:
 
Արամ Օրբելյանը շեշտել է, որ ապօրինի գույքի բռնագանձման անվան տակ ուղղակի տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, հետևաբար օրենքը չի ծառայում իր նպատակին:
 
Հարցազրույցում, բացի դատական համակարգին վերաբերող մի շարք այլ թեմաներից, քննարկվել է նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների լիազորությունների «մասսայական» դադարեցման գործընթացը, որը, ըստ Արամ Օրբելյանի, որևէ առչնություն չունի բարեվարքության ստուգման հետ, ակնհայտ խտրական է, և նպատակաուղղված է դատավորների անկախության խաթարմանը:
 
Նա շեշտել է, որ ընդհանուր առմամբ, վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ իրավապահ մարմիններում տեղի ունեցած ծեծի դեպքերը, քաղաքական իշխանության կողմից դատական իշխանությանը միջամտելու ակնհայտ փաստերը, ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը ցույց են տալիս, որ երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում հետընթաց ունենք:
 
Տեսանյութը՝ այստեղ: 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21