Միջազգային ատյաններում արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում Կառավարության դիրքորոշումները հակասական են. Արամ Օրբելյան

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում խոսել է պետության՝ իր քաղաքացիների նկատմամբ ունեցած պատասխանատվության մասին, անդրադարձել է միջազգային ատյաններում արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում Կառավարության հակասական դիրքորոշումներին, որոնք բազմաթիվ են:


«ՄԱԿ ԱԽ նիստից առաջ Նիկոլ Փաշինյանի արտաբերած տեքստը [որում վերջինը նշում էր Արցախում իբր թե ֆիզիկական անվտանգության ռիսկի բացակայության մասին, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում քննարկվում էր հենց իրականացվող կամ առնվազն արցախահայությանը սպառնացող ցեղասպանության վտանգը և նրանց իրավունքների պաշտպանությունը] ես համարում եմ պետական դավաճանություն։ Օբյեկտիվ քննություն պետք է տարվի․ որտեղի՞ց է առաջ եկել այդ հայտարարությունը, ո՞վ է խորհուրդ տվել, ո՞վ էր գրել, տվել այդ տեքստը, ի՞նչ հանգամանքներում է առաջացել նման բովանդակությամբ ելույթ ունենալու գաղաղափարն ընդհանրապես…»,- որպես նման հակասական մոտեցման թարմ օրինակ նշել է միջազգային իրավունքի մասնագետը:


Արամ Օրբելյանը հիշեցրել է, որ այսօր դե ֆակտո կառավարությունում ինքնիշխանության մասին խոսում են մարդիկ, ովքեր Սև լճի (ՀՀ տարածքում գտնվող լիճ) համար չպայքարելու մասին էին խոսում, ովքեր համարում էին, որ տարին բոլոր ձյունով ծածկված լեռների համար չարժե պայքարել։


Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցին, քաղաքական ակցիաների ժամանակ ոստիկանական անհամաչափ գործողություններին, քաղաքական բանտարկյալների առկայությանը, պետական համակարգի աշխատանքի ծայրահեղ անարդյունավետությանը, քաղաքացիական դիրքորոշում ունենալու կարևորության և սահմանադրաիրավական և միջազգային իրավական այլ հարցերի:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21