Բաժնետերերի իրավունքները և բաժնետիրական ակտիվությունը Հայաստանում. Chambers and Partners-ի ուղեցույցում ներկայացվել է Կոնցեռն Դիալոգի թիմի հրապարակումը

Chambers and Partners համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունը հրապարակել է Բաժնետերերի իրավունքներին ու բաժնետիրական ակտվությանը նվիրված ուղեցույցը, որտեղ Կոնցեռն Դիալոգի թիմը՝  ավագ գործընկեր Նարինե Բեգլարյանը և իրավաբան Արիաննա Ադամյանը հեղինակել են բաժնետիրական հարաբերություններին առնչվող հայաստանյան իրավական կարգավորումներն ու պրակտիկան։

Հրապարակումը տրամադրում է վերջին իրավական տեղեկատվությունը բաժնետերերի քվեարկության պահանջների և որոշումների առաջարկների վերաբերյալ, ներկայացնում է բաժնետերերի իրավունքները տնօրեններ նշանակելու/հեռացնելու/վերահսկելու և լուծարման/սնանկության դեպքում և այլ դեպքերում բաժնետերերի կառավարման հարցերում ներգրավվածության հարցերի վերաբերյալ:

Ուղեցույցը հնարավորություն  է տալիս ծանոթանալու 18 իրավազորությունների կարգավորումներին:

Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/492SCvE 

«Shareholders' Rights & Shareholder Activism 2023»-ին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ`  https://bit.ly/3FdIJxc

 

Ծանոթագրություն.

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։

Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides)՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21