Հարկային օրենսդրությունն ու պրակտիկան Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգի թիմի հրապարակումը՝ Legal500-ի համեմատական ուղեցույցում
15/11/2023
Ուղեցույցում ներառված են Հայաստանում գործող հարկերի տեսակները, դրույթաչափերը, տրանսֆերային գնագոյացման կանոնները և այլն։ Հարկային ոլորտին վերաբերող նոր համեմատական ուղեցույցը հնարավորություն է տալիս մասնագետներին, բացի Հայաստանի փորձից, ուսումնասիրելու ավելի քան 35 իրավազորություններում ոլորտին առնչվող իրավակարգավորումները:
Ծանոթագրություն.
The Legal 500-ը հարթակ է, որը շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների և իրավաբանների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրերի վրա։
Այն նաև ամենատարբեր իրավական ռեսուրսներ է տրամադրում իրավաբանական հանրույթին՝ ամեն տարի թողարկելով աշխարհի տարբեր երկրների օրենսդրական և իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք՝ Country Comparative Guides-ը՝ համագործակցելով այդ երկրների առաջատար իրավաբանների հետ։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://www.dialog.am/storage/files/posts/posts_9944635691931_Tax.mpdf.pdf
Legal 500 հարթակում հրապարակված համեմատական ուղեցույցն ամբողջությամբ՝ https://bit.ly/3MHG8jp