Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն այսուհետ կներկայանա նոր տարբերանշանով ու գույներով

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը տարին մեկնարկում է բրենդի թարմացված տարբերակով՝ նոր տարբերանշանով ու նոր գույներով։ Նոր լոգոտիպն արդիականության և ավանդականության եզակի խառնուրդ է, քանի որ ընկերությունը նպատակ է ունեցել վիզուալ նոր տարրերով ու գունային լուծումներով ներկայացնել ավելի քան քառորդ դար գործունեության արդյունքում ձևավորած արժեքներն ու սկզբունքները ժամանակի պահանջներին համահունչ։

Բրենդի հիմնական գույնը միաձուլում է գիտելիքով լեցուն կապույտի ու հանգստություն հաղորդող կանաչի հատկությունները: Լոգոտիպը ներառում է «Կոնցեռն Դիալոգ» լատինատառ անվանման առաջին տառերը․ «C»-ն շրջված է և միաձուլված «D» տառի հետ՝ ստեղծելով մինիմալիստական ​​և ժամանակակից դիզայն, իսկ դինամիկ վերև և առաջ ուղղված սլաքը խորհրդանշում է ընկերության կողմից ներդրվող ջանքերը՝ միտված հաճախորդի համար մնայուն արժեք ստեղծելուն ։

Չնայած բրենդի թարմացմանը՝ Կոնցեռն Դիալոգը պահպանել է իր անվանումը, որը լիարժեքորեն արտացոլում է ընկերության հիմնական արժեքներն ու սկզբունքները՝ մատնանշելով ընկերության մասնագետների՝ բովանդակային երկխոսության մեջ մտնելու և կայուն փոխհարաբերություններ կառուցելու ուժեղ կողմը։ Այն նաեւ շեշտում է հաջողության հասնելու գործում հավաքական ուժի և թիմային աշխատանքի կարևորությունը։

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը գործարկել է նաև ընկերության կայքի (www.dialog.am) արդիականացված տարբերակը, որը ևս համահունչ է թարմացված բրենդի պահանջներին։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21