Բանկային գործունեությունը Հայաստանում. Chambers and Partners-ի ուղեցույցում ներկայացվել է Կոնցեռն Դիալոգի հրապարակումը

Միջազգային հայտնի Chambers and Partners ընկերությունն օրերս հրապարակել է բանկային ոլորտին վերաբերող 2024թ-ի համեմատական ուղեցույցը, որում տեղ է գտել Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Նարինե Բեգլարյանի, իրավաբան Արիաննա Ադամյանի և իրավաբան փաստաբան Անի Մկրտումյանի ծավալուն հոդվածը Հայաստանում բանկային ոլորտի կարգավորումների ու պրակտիկայի մասին:

Նոր համեմատական ուղեցույցը հնարավորություն է տալիս բանկային ոլորտի մասնագետներին ուսումնասիրելու տարբեր իրավակարգավորումներ՝ մշակված աշխարհի առաջնակարգ իրավաբանների կողմից:

Կոնցեռն Դիալոգի իրավաբաններն ուղեցույցում ներկայացրել են Հայաստանի բանկային ոլորտի հիմնական օրենքներն ու կարգավորումները, որոնք վերաբերում են լիցենզիաներին, կորպորատիվ կառավարման պահանջներին, ավանդատուների պաշտպանության համակարգին և այլ կարևորագույն հարցերի։  

Ծանոթագրություն:

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։

Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides)՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան։

Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ posts_0627585605522_003_ARMENIA.pdf (dialog.am)

Chambers Tax Controversy 2023 Global Practice Guide-ին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ` Banking_Regulation_2024 (chambers.com)

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21