Արթուր Հովհաննիսյան. Ապօրինի գույքի բռնագանձման օրենքն իրական նպատակին չի ծառայում
12/07/2023
2020թ. ապրիլին խորհրդարանն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը: Չնայած՝ ի սկզբանե այն պետք է կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներից մեկը դառնար, այսօր շատերն են ահազանգում, որ այս օրենքը փորձում են կիրառել անձանց ունեզրկելու եւ սեփականությունը վերաբաշխելու նպատակով:
Banks.am-ի հետ զրույցում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը պատմել է եղած վտանգների, դրանց դիմակայելու տարբերակների, ինչպես նաեւ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համաշխարհային փորձի մասին:
Նա ընկերությունում ղեկավարում է հարկային ու վարչական իրավունքի ոլորտները, դատական ներկայացուցչություն է իրականացնում քաղաքացիական եւ վարչական գործերով: Արթուր Հովհաննիսյանի գործերի թվում են ապօրինի գույքի բռնագանձման մի շարք վարույթներ, որոնցից որոշների փաստական հիմքերն, ըստ նրա, անգամ զավեշտալի են։