Լիլիթ Կարապետյան. Կոնցեռն Դիալոգի այցեքարտն իրականությունից չկտրված խորհրդատվությունն է
05/07/2023
Աջակցել օտարերկրյա ներդրողներին բիզնես հիմնել Հայաստանում. սա Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանի կողմից ղեկավարվող աշխատանքային ուղղություններից մեկն է:
Նրա բնորոշմամբ՝ հայաստանյան օրենսդրությունը բարենպաստ է բիզնեսի համար, բայց կարեւոր է, որ ներդրողը մեր երկրում իրավաբանական ճիշտ աջակցություն ստանա:
Բիզնեսին աջակցող փաստաբանի աշխատանքը ֆիլմերի կերպարներով չպատկերացնելու եւ մասնագիտությանն իրատեսորեն մոտենալու կարեւորության մասին Լիլիթ Կարապետյանը պատմել է Banks.am-ին:
Անգլիայում ավարտելով միջազգային առեւտրային իրավունքի ուղղությամբ ուսումը՝ նա վերադարձել է Հայաստան ու մոտ 6 տարվա ընթացքում Կոնցեռն Դիալոգում կրտսեր իրավաբանից գործընկեր դարձել: