Համաձայն Chambers Global 2024 ուղեցույցի՝ Կոնցեռն Դիալոգը կրկին միանձնյա առաջատար է (Band 1) հայաստանյան իրավաբանական ընկերությունների շարքում
15/02/2024
Այսօր՝ փետրվարի 15-ին, հրապարակվել է Chambers and Partners միջազգային հեղինակավոր կազմակերպության Chambers Global 2024 ուղեցույցի վարկանիշավորման աղյուսակը, ըստ որի՝ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը պահպանել է իր ամենաբարձր՝ Band 1 վարկանիշը: Կոնցեռն Դիալոգը ընդհանուր բիզնես իրավունքի ոլորտում վերահաստատել է միանձնյա առաջատարի իր դիրքը հայաստանյան իրավաբանական ընկերությունների վարկանշավորման ցուցակում։
Վարկանիշավորումը կատարվում է ինչպես փաստաբանական և իրավաբանական ընկերությունների կողմից ներկայացված տեղեկատվության, այնպես էլ Chambers and Partners կազմակերպության խմբագիրների և հետազոտողների կողմից իրականացված ուսումնասիրությունների, շուկայի մասնակիցների, այլ փորձագետների դիտարկումների և հաճախորդների կարծիքների հիման վրա։
Նույն ուղեցույցում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը կրկին պահպանել է իր դիրքն առաջին խմբում, իսկ Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը կայուն է մնացել հիմնական վարկանիշավորման 3-րդ խմբում։ Առանձին մասնագետների վարկանիշավորվումը նույնպես կատարվում է համաձայն նույն խիստ մասնագիտական հետազոտությունների․ հաշվի են առնվում նրանց իրավական գիտելիքները, փորձը, հաճախորդների հետ աշխատանքը և այլ օբյեկտիվ չափանիշներ։
Ծանոթագրություն
Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։
Մանրամասները Chambers Global 2024 ուղեցույցում՝ General Business Law, Armenia, Global | Chambers Rankings