Chambers Europe 2024 ուղեցույցի համաձայն՝ Կոնցեռն Դիալոգը Հայաստանի իրավաբանական ընկերություններից միակն է, որ ստացել է ամենաբարձր (Band 1) վարկանիշը

Աշխարհի լավագույն իրավաբանական ընկերություններն ու իրավաբաններին վարկանիշավորող Chambers and Partners միջազգային հեղինակավոր կազմակերպությունը այս տարվա մարտի 14-ին հրապարակել է Chambers Europe Guide 2024-ը, որում Կոնցեռն Դիալոգը պահպանել է իր՝ միանձնյա առաջատարի վարկանիշը (Band 1) հայաստանյան իրավաբանական ընկերությունների ցանկում:

Ուղեցույցի համաձայն՝ Կոնցեռն Դիալոգի փաստաբանները ևս ամրապնդել են իրենց դիրքերը․ կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն արդեն 9-րդ անգամ է վարկանիշավորվում՝ պահելով իր դիրքն առաջին խմբում, իսկ Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը կայուն է մնացել 3-րդ խմբում (Band 3)։

Կարևոր է նշել, որ վարկանիշավորումը կատարվում է իրավաբանական ընկերությունների ներկայացրած տեղեկատվության, ինչպես նաև Chambers and Partners-ի անկախ փորձագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա։ Փորձագետները հաշվի են առնում հանրային աղբյուրներում առկա բոլոր ուսումնասիրությունները, հաճախորդների և շուկայի մասնակիցների կարծիքներն ու դիտարկումները և մի շարք այլ չափորոշիչներ։

Ծանոթագրություն

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969թ-ին Անգլիայում։ 1990թ-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից կազմված փորձագիտական խմբի՝ մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացված եզրակացության հիման վրա։

Մանրամասները Chambers Europe 2024 ուղեցույցում՝ https://bit.ly/4afNljW

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21