Կոնցեռն Դիալոգին է միացել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սերգեյ Մարաբյանը՝ որպես խորհրդատու գործընկեր
22/03/2024
Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սերգեյ Մարաբյանն այսուհետև կղեկավարի Կոնցեռն Դիալոգի քրեական իրավունքի թիմը։
Նրա մասնագիտական գիտելիքներն ու փորձը քրեական իրավունքի ոլորտում իրենց նշանակալի ազդեցությունը կունենան մեր հաճախորդների իրավունքների պաշտպանության ու դատական ներկայացուցչության հարցերում։
Սերգեյ Մարաբյանը, պրակտիկ աշխատանքին զուգահեռ, զբաղվում է նաև գիտական գործունեությամբ․ նա իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է, դասավանդում է Երևանի պետական համալսարանում, Արդարադատության ակադեմիայում և Փաստաբանական ակադեմիայում։