Կոնցեռն Դիալոգը հայաստանյան իրավաբանական ընկերությունների վարկանիշավորման ամենաբարձր խմբում (Tier 1) է․ հրապարակվել են The Legal 500 EMEA-ի 2024 թվականի տվյալները

Մարտի 27-ին հրապարակվել են իրավաբանական ընկերություններին վարկանիշավորող The Legal 500 EMEA 2024-ի նոր տվյալները, որտեղ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն արդեն 7-րդ տարին անընդմեջ ընդգրկվում է ամենաբարձր վարկանիշային խմբում (Tier 1):

The Legal 500-ի անկախ հետազոտողների հետ զրույցում հաճախորդները բարձր են գնահատել Կոնցեռն Դիալոգի թիմի փորձառությունը և գործունեությունը: Օրինակ, հրապարակված մոտ մեկ տասնյակ կարծիքներից մեկում նշվում է, որ ընկերության պրակտիկայի բազմազանությունն իսկապես տպավորիչ է և կարող է մրցակցել բազմաթիվ միջազգային հայտնի իրավաբանական ընկերությունների հետ: Ոչ միայն շուկայի վերաբերյալ մասնագիտացված խորը գիտելիքներ ունենալը, այլ նաև հարակից ոլորտներին տիրապետելն ու գործարար հաղորդակցման առաջադեմ հմտություններ ունենալը ոչ ոքի անտարբեր չի թողնի: Ընդգծվել են  նաև մասնագետների աշխատանքի արագությունը և բիզնես խնդիրների լուծման ոչ ստանդարտ մոտեցումները։


The Legal 500 EMEA 2024 վարկանիշային աղյուսակում, որպես անհատ փաստաբաններ, «Լeading individuals» վարկանիշավորման խմբում ներառվել են Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը, իսկ գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ու գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանն ընդգրկվել են «Next generation partners» վարկանիշավորման խմբում։

Թիմի անդամներից վստահորդները նշել են նաև ավագ իրավաբաններ, փաստաբաններ Սոֆյա Խառատյանին ու Շուշանիկ Ստեփանյանին։

The Legal 500-ը, որը 1987 թվականից շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների գնահատում, վարկանիշավորման հարցում հիմնվում է հաճախորդների գնահատականների, ընկերությունների ներկայացրած աշխատանքների, մասնավոր պրակտիկա իրականացնող առաջատար իրավաբանների հետ հարցազրույցների և իրավաբանական ոլորտում գիտակ հետազոտողներից կազմված թիմի ուսումնասիրությունների վրա։

Անհատ փաստաբաններին ընկերությունը վարկանիշավորվում է իրենց պրակտիկայի բնագավառումներում՝ հիմնվելով նրանց իրավական գիտելիքների և փորձի, կարողությունների և այլ չափանիշների վրա։

Մանրամասները՝ https://www.legal500.com/c/armenia/leading-firms/



Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21