Լիլիթ Կարապետյանը քննարկմանը ներկայացրել է Առևտրի միջազգային պալատի արբիտրաժային դատարանի գործունեությունը
16/04/2024
Ապրիլի 13-ին Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը հանես է եկել որպես բանախոս Հայաստանում ֆրանսիական համալսարանում Միջազգային արբիտրաժի և Միջազգային առևտրային պալատի արբիտրաժային դատարանի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը։
Հանդիպումը կազմակերպվել է Րիզոլվ Ակադեմիայի, Էլսա Հայաստանի և Այ-Սի-Սի հայաստանի արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի կողմից։
Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Միջազգային առևտրային պալատի արբիտրաժային դատարանի պատմությունը, կառուցվածքը, ինչպես նաև անդրադարձել է դատարանի կանոններին, դատարանի թափանցիկությանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։
Քննարկման ժամանակ բանախոսները պատասխանել են նաև ուսանողների հարցերին։