Կոնցեռն Դիալոգը ներգրաված է աշխատանքային ոլորտի բալանսավորված զարգացման ու գործարար միջավայրի բարելավման գործում․ Արթուր Հովհաննիսյանն վերընտրվել է ՀԳՀՄ խորհրդի անդամ
18/04/2024
Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը վերընտրվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) խորհրդի անդամ։ Միությունը, որն իրականացնում է բիզնեսի խթանման և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր, Կոնցեռն Դիալոգին հնարավորություն է տալիս նաև քննարկման առարկա դարձնել պրակտիկ աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրները, որոնց լուծումները նպաստում են բիզնես միջավայրի բարելավմանը։
Միևույն ժամանակ, պարոն Հովհաննիսյանը, որպես Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) խորհրդի անդամ, ներգրավված է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում՝ նպաստելով ոլորտի օրենսդրության բարելավմանը։
Մասնավորապես, եռակողմ հանձնաժողովում, որի կազմի մեջ են մտնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, ի թիվս այլ հարցերի, պարբերաբար կարծիքի են ներկայացվում գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը` մինչև համապատասխան մարմնի կողմից դրանց ընդունումը։