Life Sciences in Armenia․ Chambers and Partners-ի ուղեցույցում ներառվել է Կոնցեռն Դիալոգի թիմի հրապարակումը
07/05/2024
Միջազգային հայտնի Chambers and Partners ընկերությունը հրապարակել է Life Sciences 2024թ-ի համեմատական ուղեցույցը, որում տեղ է գտել Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանի, ավագ իրավաբան, փաստաբան Աշոտ Պողոսյանի, իրավաբան, փաստաբան Գեորգի Ասլանյանի և իրավաբանի օգնական Անահիտ Ալոյանի համատեղ հրապարակումը ոլորտի օրենսդրության վերաբերյալ։
Ուղեցույցը հնարավորություն է տալիս մասնագետներին ուսումնասիրելու 20 իրավազորությունների իրավակարգավորումները:
Կոնցեռն Դիալոգի իրավաբաններն ուղեցույցում ներկայացրել են իրավական վերջին տեղեկատվությունը կարգավորող մարմինների որոշումները վիճարկելու խնդիրների վերաբերյալ, անդրադարձել են կլինիկական փորձարկումների, դեղագործական և բժշկական սարքերի արտադրության, տարածման ու մարքեթինգի հարցերին, գնագոյացմանը, թվային առողջապահության, պացիենտների իրավունքներին և COVID-19-ի հետ կապված զարգացումներին։
Ծանոթագրություն:
Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։
Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides) ՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառման պրակտիկան։
Հայաստանի վերաբերյալ հոդվածն այստեղ՝ https://bit.ly/3UulAOj
Life Sciences 2024 ուղեցույցի ամբողջական տարբերակը` https://gpg-pdf.chambers.com/view/111536196/