Ոչ մեկ դեմ չէ դելիմիտացիայի ու դեմարկացիայի պրոցեսին, այլ դեմ է դրա իրականացման ձևին․ Արամ Օրբելյան

Այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում մեր սահմանների հետ պետական դավաճանություն է․ ոչ մեկ դեմ չէ դելիմիտացիայի ու դեմարկացիայի պրոցեսին, այլ դեմ է դրա իրականացման ձևին, որն այս պահին իր մեջ իշխանության յուրացման, իշխանազանցության հանցակազմերի տարրեր է պարունակում։ Այս մասին 5-րդ ալիքի հետ զրույցում ասել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։
 
Նա ընդգծել է, որ իշխանությունը պրակտիկորեն բաց տեքստով ասում է, որ հանձնելու է նաև Տիգրոչ մեկ դեմ չէ դելիմիտացիայի ու դեմարկացիայի պրոցեսին, այլ դեմ է դրա իրականացման ձևինանակերտը, բոլոր այն մնացած տարածքները, որոնց հրապարակայնորեն հավակնում է Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ, նաև նույն իշխանությունների հռետորաբանությունից ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում դուրս գալ ՀՀ-ից օկուպացրած տարածքներից, և իշխանություններն էլ, որոնք ևս համարում են, որ Ադրբեջանը ՀՀ-ից օկուպացված տարածքներ ունի, միևնույն է՝ չեն պատրաստվում այդ կապակցությամբ որևէ քայլ ձեռնարկել։ Չկա քննարկում, որ Ադրբեջանը դուրս է գալու Սև լճից, Ջերմուկից, ՀՀ այլ տարածքներից և օրինակ՝ վերադարձնելու է Արծվաշենը։
 
Արամ Օրբելյանի կարծիքով՝ այս մոտեցումներով տարածքների հանձնման դեպքում ոչ թե պատերազմի վտանգն են նվազեցնելու, ինչպես պնդում են իշխանությունները, այլ ավելի մեծացնելու են այդ սպառնալիքը, քանի որ Ադրբեջանի վերջնական նպատակն անթաքույց Հայաստանի ոչնչացումն է։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21