Արամ Օրբելյանը ներառվել է արբիտրաժային ոլորտի ապագա առաջնորդների ցանկում․ Who’s Who Legal-ի վարկանիշավորում 2024

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը ներառվել է Who’s Who Legal: Arbitration 2024- Future Leaders -ի ամենամյա վարկանիշային ցանկում։

Who’s Who Legal-ը 2024 թ. Arbitration 2024 – Future Leaders ապագա առաջնորդների ցանկում ընդգրկել է շուրջ 800 երիտասարդ իրավաբանների (մինչև 45 տարեկան)։ Who’s Who Legal-ի հետազոտողները գնահատել են նրանց կարևոր ներդրումն արբիտրաժային ոլորտի զարգացման գործում, արհեստավարժությունն ու փորձառությունը։

Արամ Օրբելյանը, ով մասնագիտացած է դատավարության և (միջազգային) արբիտրաժի ծառայությունների մատուցման մեջ, ավելի քան տաս տարի ներկայացնում է վստահորդներին բարդ դատավարություններում, ինչպես նաև ներդրումային և առևտրային արբիտրաժային գործերով:

 

Ծանոթագրություն

1996 թ. սկսած Who’s Who Legal-ը իրականացնում է բիզնես իրավունքի ոլորտի իրավաբանների և խորհրդատու փորձագետների գնահատում 150-ից ավելի երկրներում՝ հիմնվելով համապարփակ, անկախ հետազոտության վրա։

Այն հրապարակվում է Լոնդոնում տեղակայված Law Business Research Ltd անկախ հրատարակչական խմբի կողմից, որը տրամադրում է հետազոտություններ, վերլուծություններ և զեկույցներ միջազգային իրավաբանական ծառայությունների շուկայի վերաբերյալ։

Law Business Research հրատարակչության կողմից են հրապարակվում նաև հայտնի Lexology The Getting the Deal Through-ի համեմատական ուղեցույցները, Global Arbitration Review, Global Competition Review, The Law Reviews պարբերականները և այլն։

Մանրամասները՝ https://bit.ly/44DGVtr 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21