Անձնական տվյալների պաշտպանությունն ու կիբերանվտանգությունը Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգի թիմի հրապարակումը՝ Legal 500-ի համեմատական ուղեցույցում
22/05/2024
Անձնական տվյալների պաշտպանությանն ու կիբերանվտանգությանը վերաբերող Legal500-ի համեմատական նոր ուղեցույցում հրապարակվել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանի, իրավաբան, փաստաբան Անի Մկրտումյանի և իրավաբանի օգնական Անահիտ Ալոյանի համատեղ հրապարակումը Հայաստանում ոլորտի իրավական կարգավորումների վերաբերյալ։
Կոնցեռն Դիալոգի թիմը մայիսի 22-ին հրապարակված ուղեցույցում մանրամասն վերլուծել է անձնական տվյալների պաշտպանությանն ու կիբերանվտանգությանն առնչվող հիմնական իրավական կարգավորումները Հայաստանում, պրակտիկան և ոլորտի վերջին զարգացումները։
Մասնագետներն անդրադարձել են նաև անձնապես ճանաչելի տեղեկատվությանը (PII), ծառայություններ մատուցողների և անհատական իրավունքներին:
Ծանոթագրություն։
Legal 500-ը հարթակ է, որը շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների և իրավաբանների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրերի վրա։
Այն նաև ամենատարբեր իրավական ռեսուրսներ է տրամադրում իրավաբանական հանրույթին՝ ամեն տարի թողարկելով աշխարհի տարբեր երկրների օրենսդրական և իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք՝ Country Comparative Guides-ը՝ համագործակցելով այդ երկրների առաջատար իրավաբանների հետ։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/3x6cGyR
Legal 500 հարթակում հրապարակված համեմատական ուղեցույցն ամբողջությամբ՝ https://bit.ly/454RYMh