Զարգացնելով արբիտրաժի դերը Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգը` արբիտրաժի օրվա միջոցառման աջակից
12/06/2024
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը հանդես է գալու հունիսի 19-21-ը Արբիտրաժի օրերի միջոցառումների աջակից։ Միջոցառումը նախաձեռնել է Առևտրի միջազգային պալատի (ICC) հայաստանյան ազգային կոմիտեն ICC հայաստանյան ազգային կոմիտեի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի հետ։
Այն մեկ հարկի տակ կհավաքի ոլորտի պրոֆեսիոնալների տարբեր երկրներից։
Միջոցառման շրջանակներում հունիսի 20-ին տեղի կունենա Ներդրումային արբիտրաժին նվիրված կոնֆերանս, որտեղ ելույթով հանդես կգա Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը, ով նաև Առևտրի միջազգային պալատի (ICC) հայաստանյան ազգային կոմիտեի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նախագահն է:
Արբիտրաժի օրվա միջոցառումները հնարավորություն կընձեռեն բանախոսներին ու մասնակիցներին քննարկելու արբիտրաժի դերն ու մտքեր փոխանակել ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել`https://arbmenia.com/register/
ArbMenia կոնֆերանսը կազմակերպվում է երկրորդ տարին, որի նպատակն է բացահայտել ներդրումային արբիտրաժի դերը Հայաստանում և տարածաշրջանում։