Տեսական ու գործնական գիտելիքներ արբիտրաժի վերաբերյալ․ Արամ Օրբելյանն ու Լիլիթ Կարապետյանը կդասավանդեն Արբիտրաժային ամառային դպրոցում
19/06/2024
Արբիտրաժի ամառային դպրոցին մասնակցելու համար դեռևս կա երկու օր հայտերի ներկայացման համար, որի ժամանակ դասախոսություններով հանդես կգան նաև Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը և գործընկեր Լիլիթ Կարապետյանը։
Քառօրյա ամառային դպրոցը, որը տեղի կունենա հունիս 27-30-ը, կազմակերպել է Հայաստանի արբիտորների ասոցիացիան և Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ հնարավորություն ընձեռելով բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետների ուսանողներին և իրավաբանի որակավորում ունեցող 30 անձանց զարգացնելու արբիտրաժի վերաբերյալ մասնակիցների տեսական և գործնական գիտելիքներն ու հմտությունները։
Արբիտրաժի վերաբերյալ տեսական գիտելիքների ապահովելուց զատ, ամառային դպրոցը մասնակիցներին հնարավորություն կընձեռի կիրառել ձեռք բերված գիտելիքները դատախաղի և իրավիճակային մոդելավորման միջոցով։
Մասնակցության հայտը լրացնելու համար անցեք հղումով։ https://bit.ly/3VlqAW4