Արբիտրաժի ամառային դպրոցում իրավաբան ուսանողների համար դասախոսել են Կոնցեռն Դիալոգի թիմի անդամները

Իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար հունիսի 27-30-ը տեղի ունեցած արբիտրաժի ամառային դպրոցում որպես դասախոսներ հանդես են եկել Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, ընկերության գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը և ավագ իրավաբան, փաստաբան Անի Համբարձումյանը։

Ամառային քառօրյա դպրոցը կազմակերպել են Հայաստանի արբիտրների ասոցիացիան և Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ նպատակ ունենալով նպաստել արբիտրաժի վերաբերյալ իրավաբանական ֆակուլտետների ուսանողների տեսական և գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը։

Արբիտրաժի վերաբերյալ տեսական գիտելիքների ապահովելուց զատ, ամառային դպրոցը մասնակիցներին հնարավորություն է ընձեռնել կիրառել ձեռք բերված գիտելիքները դատախաղի և իրավիճակային մոդելավորման միջոցով։

Կոնցեռն Դիալոգը, կարևորելով արբիտրաժային ոլորտի զարգացումը Հայաստանում, հանդիսացել է ամառային դպրոցի ոսկե հովանավորը։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21