Արամ Օրբելյանը և Լիլիթ Կարապետյանը նշանակվել են Առևտրի միջազգային պալատի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման գլոբալ հանձնաժողովի հայաստանյան պատվիրակներ
09/07/2024
Կոնցեռն Դիալոգի կառավարող գործընկեր Արամ Օրբելյանը և ընկերության գործընկեր Լիլիթ Կարապետյանը նշանակվել են Առևտրի միջազգային պալատի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման գլոբալ հանձնաժողովի հայաստանյան պատվիրակներ 2024-2027 թվականների համար:
Արամ Օրբելյանը Հայաստանը ներկայացնող 5 պատվիրակներից մեկն է, իսկ Լիլիթ Կարապետյանը նշանակվել է ի պաշտոնե՝ որպես Այ-Սի-Սի հայաստանյան ազգային կոմիտեի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նախագահ։
Պատվիրակները զեկուցելու են արբիտրաժի ոլորտի զարգացումների, քննարկումների, հանձնաժողովի և աշխատանքային խմբի հանդիպումներից ստացված տեղեկատվության մասին իրենց Ազգային կոմիտեներին (ԱՀԿ)` նպատակ ունենալով խթանել կանոնավոր հաղորդակցությունը և ապահովելով շարունակական ներգրավվածություն Հանձնաժողովի նախագծերում, հրապարակված զեկույցներում և ուղեցույցներում: