Համակենտրոնացումների հայտարարագրում 2024 (Merger Control). Կոնցեռն Դիալոգի թիմի հրապարակումը՝ Chambers-ի համեմատական ուղեցույցում
29/07/2024
Միջազգային հայտնի Chambers and Partners ընկերությունը հրապարակել է Համակենտրոնացումների հայտարարագրման վերաբերյալ (Meger Control) 2024 թ-ի համեմատական ուղեցույցը, որում տեղ է գտել Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանի, իրավաբան Արիաննա Ադամյանի, կրտսեր իրավաբան Կիմա Դավոյանի համատեղ հրապարակումը ոլորտի օրենսդրության վերաբերյալ։
Ուղեցույցը հնարավորություն է տալիս մասնագետներին ուսումնասիրելու 40 իրավազորությունների իրավակարգավորումները:
Համակենտրոնացումների հայտարարագրման վերաբերյալ ուղեցույցում ներկայացված են իրավասու մարմինների, հայտարարագրման պահանջների, ոչ ռեզիդենտների միջև գործարքների, համատեղ ձեռնարկությունների, երրորդ անձանց իրավունքների, գաղտնիության և անդրսահմանային համագործակցության, բողոքարկման և դատական վերանայման, օտարերկրյա ուղղակի ներդրումների և սուբսիդիաների վերանայման վերաբերյալ գործող իրավական կարգավորումները։
Ծանոթագրություն․
Chammbers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։
Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides) ՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառման պրակտիկան։
Հայաստանի վերաբերյալ հոդվածն այստեղ՝ https://bit.ly/4dnTjkj
Համակենտրոնացումների հայտարարագրման վերաբերյալ (Merger Control) ուղեցույցի ամբողջական տարբերակը` https://gpg-pdf.chambers.com/view/772928457/3/