Անձնական տվյալների պաշտպանությունն ու գաղտնիությունը Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգի թիմի հրապարակումը ներկայացվել է Lexology Panoramic-ի համեմատական ուղեցույցում
10/07/2024
Անձնական տվյալների պաշտպանությանն ու գաղտնիությանը վերաբերող Lexology Panoramic-ի նոր ուղեցույցում հրապարակվել է Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանի և իրավաբան, փաստաբան Անի Մկրտումյանի հոդվածը։
Կոնցեռն Դիալոգի թիմն ուղեցույցում մանրամասն վերլուծել է անձնական տվյալների պաշտպանությանն ու գաղտնիությանն առնչվող հիմնական իրավական կարգավորումները Հայաստանում, պրակտիկան և ոլորտի վերջին զարգացումները։
Մասնագետներն անդրադարձել են անձնական տվյալների սուբյեկտների իրավունքներին, տվյալներ մշակողների և լիազորված անձանց պարտականություններին, տվյալների մշակման սկզբունքներին, լիազոր մարմնի գործառույթներին և այլն։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/3zxKQMV
Ամբողջական ուղեցույցը՝ https://www.lexology.com/panoramic/workareas/data-protection-and-privacy
Ծանոթագրություն․
Lexology Panoramic-ը (նախկինում՝ Getting the Deal Through) պարբերաբար հրապարակում է համեմատական ուղեցույցներ ավելի քան 150 իրավազորությունների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ, որոնք գրվում են աշխարհի առաջատար իրավաբանների կողմից։